09 09 2021

Այս իշխանությունների կողմից կալանքը կիրառվում է որպես քաղաքական հետապնդման գործիք. Արեգնազ Մանուկյան



Այս իշխանությունների կողմից կալանքը կիրառվում է որպես քաղաքական հետապնդման գործիք: ԱԺ-ում՝ Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երի մասնակցությամբ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

«Մեր բազմաթիվ գործընկերներ գտնվում են ապօրինի կալանքի տակ: Փաստորեն, օրենքի և իրավունքի դիկտատուրան բռնապետական նկրտումներ ունեցող իշխանության համար ապօրինության և բեսպրեդելի դիկտատուրա է: Ուզում եմ ընդգծել, որ երեկ երեկոյն կտրուկ վատացել է ԱԺ պատգամավոր, անվանի բժիշկ Արմեն Չարչյանի առողջական վիճակը: Նրան «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից կրկին տեղափոխել են հիվանդանոց: Ընդգծեմ նաև, որ պրոֆեսորին օրերս հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ էին տեղափոխվել չնայած նրա մոտ առկա առողջական լուրջ խնդիրներին, որոնք անհամատեղելի են կալանավորման հետ»:   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ