09 09 2021

Հրաժարական է տվել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը

Հրաժարական է տվել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը

Yerevan.Today-ի տեղեկություններով քիչ առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: Կառավարությունը այս մասին լռում է, իսկ աղբյուրը նկարագրում է, որ առավոտյան ժամը 12-ից մարզպետարանի իր սենյակում Ռազմիկ Թևոնյանը հերթով խիստ մտերիմ մարդկանց է ընդունում-հրաժեշտ տալիս, հրաժարվել է ժողով անելու մտքից, սրտակից մարդկանց բողոքել է, ասել է՝ հոգնել եմ, էլ չեմ դիմանում: Ի դեպ, Ռազմիկ Թևոնյանի որդին՝ Սեդրակ Թևանյանը երկրորդ անգամ իշխող քաղպայմանագիր կուսակցության ցուցակով դարձավ ԱԺ պատգամավոր:

Ինչու 9 ամիս պաշտոնավարումից այդքան շուտ հոգնեց Թևոնյանը կամ ինչու որոշեց հեռանալ իր համար այնքան բաղձալի մի պաշտոնից, որի համար բացահայտ  ջանքեր էր թափել իծխանափոխությունից հետո: Փորձեցինք կապ հաստատել նրա հետ՝ պարզաբանումների համար, սակայն պարոն Թևոնյանը համառորեն չպատասխանեց զանգերին:

Աղբյուրը պնդում է, որ Թևոնյան հրաժարականի դիմումը ներկայացրել է ոչ իր կամքով, այսինքն պահանջը ներկայացվել է ավելի բարձր օղակից՝ ենթադրաբար վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով:

Պատճառներներից մեկը նշվում է իշխանական բուրգի ներսում  վերադասավորումների հանգամանքը,  ասւոմ են՝ Փաշինյանը մտադիր է Գարիկ Սարգսյանին վերադարձնել մարզ՝  Արարատի մարզպետի պաշտոնին: Ներկայում նա զբաղեցնում է ԿԱ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը:

Արարատի մարզում ավելի վաղ շրջանառվող վարկածի համաձայն Ռազմիկ Թևոնյանը մեկ շաբաթ է խիստ անտրամադիր է, ու իր սեփականություն հանդիսացող Երասխի օղու կոնյակլի գործարանում ակտիվ տեղափոխություններ է անում:

Խոսում են, թե Երասխի կողմից Արմաշի լճերի ուղղությամբը, որտեղ  հուլիս օգոստոս ամիսներին 3 զոհ ունեցանք,  ներքին պայմանավորվածություն կա, որ մեր հենակետերը պետք է որոշակի տարածք զիջեն ու տեղակայվեն դեպի ավելի ներս:

Ստացվում է՝ Ռազմիկ Թևոնյանի մտահոգությունը իրեն պատկանող օղու-կոնյակի գործարանի հետ է կապված, համագյուղացիների խոսքով՝ նույն տարածքին շատ մոտ է գտնվում Թևոնյանի կապիտալը, և հենակետերի տեղաշարժի դեպքում այն փաստորեն  հայտնվում է թշնամու ուղիղ  նշանառության տակ:

 Բնակիչների խոսքով՝ անցած շաբաթ մարզպետն  արդեն  հասցրել է հնեցված կոնյակի տակառներ ու որոշ  բաներ  հեռվացնել գործարանի տարածքից՝ տեղափոխելով դրանք  մեկ այլ՝ ապահով վայր:

Ի դեպ, անցած հինգշաբթի կառավարության նիստից հետո այս տեղեկությունները ճշտելու համար լրագրողներս մոտեցանք Ռազմիկ Թևոնյանին, սակայն նա թևաթափ եղած դուրս եկավ նիստի դահլիճից, ասաց որ շատ անտրամադիր է ու չի ցանկանում խոսել ոչ մեկի հետ:

 Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ