07 09 2021

Կալանքը որպես քաղաքական հետապնդման գործիք․ 7or.am

Կալանքը որպես քաղաքական հետապնդման գործիք․ 7or.am

7or.am-ը գրում է․

«Վաստակաշատ պրոֆեսոր, բժիշկ Արմեն Չարչյանը կալանավորված է: Առանց ԱԺ համաձայնության: Ապօրինի:

Օրենքի և իրավունքի դիկտատուրան իրականում ապօրինության ու «բեսպրեդելի» դիկտատուրա է:

Չարչյանը կալանավորված է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ուժեղ երևա: Չարչյանը կալանավորված է, որպեսզի Նիկոլն ինքնահաստատվի:

Քաղաքական հակառակորդների դեմ կալանքը սրանց կողմից կիրառվում է ոչ թե օրենքի ուժով, այլ բռնապետիկի ցանկությամբ: Կալանքը տվյալ դեպքում քաղաքական հետապնդման գործիք է, ոչ թե խափանման միջոց:

Ազատության մեջ գտնվելով՝ Չարչյանը ոչ մի կերպ չի խոչընդոտել քննությանը: Նա չի ազդել գործի ընթացքի վրա, բայց կալանավորված է:

Բազմաթիվ մարդկանց կյանքեր փրկած ու բազմաթիվ մարդկանց բուժած Չարչյանը կալանավորված է, իսկ փոխարենը ազատության մեջ են նրանք, ովքեր հազարավորների գլուխը կերան՝ պատերազմ բերելով մեր գլխին:

Շատ խորհրդանշական է, որ մարդկային կյանքեր փրկած և այժմ լուրջ առողջական խնդիրներ ունեցող Չարչյանը կալանքի տակ է, իսկ կյանքեր խլած իշխանության կարկառուն ներկայացուցիչներ Ալեն Սիմոնյանն ու աներձագ Հրաչ Հակոբյանը, ըստ տարածված տեղեկությունների, «ցկցկում» են Հունաստանի ծոփավնյա հանգստավայրում: Իրենք սիրում են բոլորին, խոնարհվում են բոլորի առաջ և հպարտանում բոլորով»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ