Այն անձը, ով մերժեց պատերազմը կանգնեցնելու առաջարկությունն՝ ասելով, որ իրեն դրա համար կասեն դավաճան ու որից հետո ունեցանք հազարար մարդկային կորուստներ, հայրենիքի կորուստ, չասաց՝ «ես պետք է գնամ, իմ արածը ներում չունի»։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, ի պատասխան հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին։
«Փաստն այն է, որ մեր իշխանությունը մերժել է պատերազմը ասելով, որ ինձ կասեին դավաճան։ Հիմա դրված էր երկու հարց՝ կամ քեզ կասեին դավաճան կկորցնեինք իշխանությունը կփրկեինք հազարավոր կյանքը Շուշին, Հադրութը Արցախը կպահեինք միասնական Արցախը Լաչինը կպահեինք միասնական, կամ իշխանությունն էր, ընտրվեց երկրորդ տարբերակը։ Հոկտեմբերի 19-ից հետո արձանագրված բոլոր մարդկային ու տարածքայինն կորուստների համար մեղավոր ու պատասխանատու է կոնկրետ մեկ անձ և դա պետք է կրի քրեական պատասխանատվություն»,-ասաց Իշխանությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը