06 09 2021

Հասարակության մեծ մասի մոտ կա խորը կասկած, որ տեղի է ունեցել պետական դավաճանություն․ Ղազինյան



ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու, «Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը մեկնաբանեց, թե ինչու՝ լինելով իրավաբան ունենալով փորձառություն միջազգային հարաբերությունների, արտաքին հարաբերությունների ոլորտում, ինչու ընտրեց և ինչու որոշեց լինել Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում։

Հիշեցնենք, որ նախորդ նիստում Արթուր Ղազինյանը չէր ընտրվել հանձնաժողովի փոխնախագահը։ Այսօր ևս «Հայաստան» խմբակցությունը առաջադրել է Ղազինյանի թեկնածությունը։

«Նոյեմբերի 9-ից սկսած շփվելով մեր քաղաքացիների հետ, այս ամեն ինչը մերժող, վիրավորված քաղաքացիների հետ, ես հանձնառություն ստացա բացահայտել այն, ինչ տեղի է ունեցել և մինչև՝ սեպտեմբերի 27-ը, և սեպտեմբերի 27-ից  հետո մինչև նոյմեբերի 10-ը և դրանից հետո։ Եվ իմանալով, որ ընդդիմությունը պատրաստվում է ստեղծել պատերազմի հանգամնքները քննող հանձնաժողով և հաշվի առնելով կանոնակարգի 20-րդ հոդվածի 2-րդ կետերը, որ հանձնաժողովը ստեղծվում է այս հանձնաժողովի ֆորմատով, իմ որոշումը միանշանակ էր՝ դառնալ մասնակից, ունենալ տեղեկատվություն և ինքս իմ մեջ, ապա նաև մեր քաղաքացիների, կա՛մ հաստատել, կա՛մ հերքել, որովհետև հասարակության մեծ մասի մոտ կա առնվազն խորը կասկած, որ տեղի է  ունեցել պետական դավաճանություն, տեղի է ունեցել կազմակերպված, պլանավորած պատերազմ, եղել է հայրենիքի հանձնում․ կա՛մ պետք է դա հաստատվի, կա՛մ հերքվի»,-նշեց Ղազինյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ