03 09 2021

Խայտառակ քաղաքական պատվերներով հարուցված քրգործերով իշխանությունը որևէ նպատակի չի կարող հասնել. «Հայաստան» դաշինք

Խայտառակ քաղաքական պատվերներով հարուցված քրգործերով իշխանությունը որևէ նպատակի չի կարող հասնել. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ այսօր այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուր այսօր տեղափոխել են անվանի բժիշկ, դոկտոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը:

 

«Դոկտորի տեղափոխությունը հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ կայացել է չնայած այն հանգամանքին, որ վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ անհանգստացնող է՝ անհամատեղելի կալանքի հետ։

«Հայաստան» խմբակցությունն անելու է առավելագույնը անվանի բժշկի առնվազն խափանման միջոցի փոփոխությանը հասնելու համար։ Պատգամավորները Վարդաշեն ՔԿՀ-ում հանդիպել են նաեւ «Հայաստան» խմբակցության՝ ապօրինի կալանավորված մյուս երկու գործընկեր պատգամավորներին՝ Մխիթար Զաքարյանին եւ Արթուր Սարգսյանին, արձանագրել, որ այս խայտառակ քաղաքական պատվերներով հարուցված քրեական գործերով, կալանավորումներով իշխանությունն իր առջեւ դրված որեւէ նպատակի չի կարող հասնել ու խափանել խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի գործունեությունն ու ծրագրերը»,- ասված է հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ