«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն Աժ-ում իր ելույթը սկսեց ներողություն խնդրելով հասարակությունից Աժ-ում վերջին օրերին արձանագրված միջադեպերի համար:
«Կառավարության ծրագիրը կարդալիս տպավորություն է, որ մեր երկրում վերջին մեկ տարում չի եղել պատերազմ, չի զոհվել մի ողջ սերունդ, չկան բազմաթիվ խնդիրներ: Իսկ անվտանգության մասին չի կարել լոզունգներով խոսել, ինչը տեղ է գտել կառավարության ծրագրում»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Ամփոփելով խոսքը՝ Օհանյանը տեղեկացրեց, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, ինչից հետո խմբակցության պատգամավորները լքեցին դահլիճը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը