Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարայնը ԱԺ ամբիոնից ներողություն խնդրեց ժողովրդից տեղի ունեցած երկօրյա միջադեպերի համար։
Իր ելույթում անդրադառնալով մարդու իրավունքների վերաբերյալ կառավարության ծրագրին, Թովմասյանը նկատեց՝ կառավարությունը մի կողմից հռչակում է մարդու իրավունքների մասին անբեկանելի թեզեր, մյուս կողմից ոտնահարում մարդկանց իրավունքները։
«Երեկ ԱԺ-ում բոլոր իմաստներով աննախադեպ միջադեպ տեղի ունեցավ։ Երբևէ որևէ կին պատգամավորի քաշքշելով, բռնությամբ իր արտահայտած խոսքի համար չեն հեռացրել ԱԺ-ի դահլիճից։ Այդ ընթացքում ԱԺ 3 պատգամավորի նկատմամբ բռնություն կիրառվեց ՝ անհարկի, անհամարժեք իրավիճակում։ Ուզում եմ դիմել իշխանական խմբակցության ներկայացուցիչներին և հորդորել․ քաղաքական խոսքի նկատմամբ եղեք հանդուրժող։ Դուք իշխանություն եք», - ասաց նա։
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ կապված այսօրվա միջադեպին անընդունելի համարելով երկրի կյանքում նշանակալի դեր ունեցող անձանց վիրավորելը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը