24 08 2021

Այս ծրագրով բերել եք բանակի փլուզման ծրագիր, ձախողել եք բոլոր ոլորտներում․ Գալստյանը՝ կառավարությանը



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարեց, թե կառավարության ծրագիրը որևէ կապ չունի Հայաստանի իրական խնդիրների, տարածաշրջանում ստեղծված իրողության հետ։ 

 Դիմելով քաղաքական մեծամասնությանը, պատգամավորը նշեց․

«Պատերազմի շունչը Երևանի կենտրոնում է․․․ Դիվանագիտական ինչ ռեսուրսով եք պատրաստվում խնդիրներ լուծել։ Այս ծրագրով բերել եք բանակի փլուզման ծրագիր, ձախողել եք բոլոր ոլորտներում»։

Կառավարության ծրագրում նախանշված ժողովրդավարություն եզրույթին անդրադառնալով պատգամավորն ասաց․

«Այնուամենայնիվ, ո՞ր ժողովրդավարությունն ի նկատի ունեք․ օրենքի և իրավունքի այն դիկտատուրան, որով ձեր իշխանությու՞նն եք ամրապնդում, կարմիր բերետավորների բռնությու՞նը,  վարչապետի սեռական բնույթի  հայհոյախոսությու՞նը»,-նշեց Լիլիթ Գալստյանը․

Մանրամասները՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ