24 08 2021

Բունկերում հանրաքվե իրականացրի՞ք, որ այդ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրեցիք. պատգամավորը՝ Փաշինյանին



«44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո հանրության մեջ տարածվում է կարծիք, թե «խեղճ հարիֆն ի՞նչ անի, պարտությունն իր գրպանն են գցել»: Դուք ընդունո՞ւմ եք այդ մոտեցումը, եթե այո, ապա ե՞րբ հասկացաք, որ ձեր գրպանում պարտության փաստաթղթեր են գցել և երբ հասկացաք ինչո՞ւ հանրության առաջ չներկայացրեցիք այդ ձեր գրպանում գցած փաստաթղթերը: Եթե ոչ, ապա ընդունո՞ւմ եք, որ դուք այն իշխանությունն եք, որ մեր երկիրը տարավ պարտության և պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը դուք եք և այդ դեպքում ի՞նչ արժանապատվությամբ եք կարողանում շարունակել իշխանությունը այս երկրում»,- կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանին հարց ուղղելով ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

Ամբողջական հարց ու պատասխանը՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ