Անվտանգության աշխատակիցներն այսօր՝ օգոստոսի 23-ին, NEWS.am-ի օպերատորից պահանջել են ջնջել ԱԺ դահլիճում ծեծկռտուքի տեսանյութը: Երբ Ազգային ժողովի նիստերի դահլիճում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել, ԶԼՄ ներկայացուցիչները, որոնց թվում եղել է նաև NEWS.am-ի օպերատորը, գնացել են դահլիճի մուտքի մոտ։ Երբ NEWS.am-ի օպերատորը տեսել է, որ նիստերի դահլիճի դուռը բաց է, մուտք է գործել դահլիճ և տեսանկարահանել միջադեպը։ Այդ ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, մատնացույց անելով NEWS.am-ի օպերատորին, անվտանգության աշխատակիցներին ուղղորդել է, որ վերցնեն օպերատորին պատկանող հեռախոսն ու ջնջեն տեսանյութերը։ Անվտանգության աշխատողները վերցրել են հեռախոսն ու ջնջել միջադեպի տեսանյութը: Ավելին նրանք սպառնացել են, որ ծեծռտուքի տեսանյութը հրապարակվելու դեպքում մեր օպերատորը կզրկվի ԱԺ հավատարմագրից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը