Առաջիկայում պատրաստվում եմ մեծ քննարկում կազմակերպել, որտեղ ներկայացված կլինեն լրատվամիջոցների ղեկավարները, նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ազգային ժողովի ղեկավարությունը, որպեսզի այս հարցը իսպառ իր լուծումը ստանա: Ազգային ժողովում լրագրողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Ես առաջարկում եմ, որ դուք ակտիվ մասնակցեք այդ քննարկմանը և կոնկրետ առաջարկներով հանդես գաք, որպեսզի հնարավորություն լինի որևէ կերպ այս իրավիճակը շտկել: Ես ձեզ հասկանում եմ, ես երկար տարիներ լրագրող եմ եղել, լուսաբանել եմ խորհրդարանի աշխատանքը, մենք ավանդույթի ուժով ազատ տեղաշարժվել ենք, պատգամավորների հետ արել ենք հարցազրույցներ միջանցքներում, նաև սենյակներում և ոչ այգում: Բնակաբար ես կարծում եմ, որ այս իրավիճակը պետք է որոշակի փոփոխության ենթարկվի՝ հաշվի առնելով նաև անվտանգային կանոնները: Իհարկե, մենք պետք է հաշվի առնենք, բոլոր կանոնների խստացումները պետք է պահպանվեն, բայց դրանք չլինեն լրագրողների իրավունքների հաշվին»:
Ամբողջական ճեպազրույցը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը