23 08 2021

Սա քաղաքական հետապնդում է, Արմեն Չարչյանը պետք է ազատ արձակվի. Սեյրան Օհանյան



Իրավական մարմինները հերթական խայտառակ որոշումը կայացրեցին ընդդիմադիր գործչի նկատմամբ: Այս մասին հրատապ ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորմանը: «Արմեն Չարչյանն այս ժամանակահատվածում իրեն դրսևորել է պատշաճորեն, որևէ խախտում նրա վարքագծում տեղի չի ունեցել, սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իշխանությունները քաղաքական հետապնդում են իրականացնում իրենց հայացքները քննադատող գործիչների նկատմամբ»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ