23 08 2021

Սա Արմեն Չարչյանի դեմ ուղղված գործողություն չէ, այլ Հայաստան պետության. Գեղամ Նազարյան

Սա Արմեն Չարչյանի դեմ ուղղված գործողություն չէ, այլ Հայաստան պետության. Գեղամ Նազարյան

Սա ոչ «Հայաստան» դաշինքի դեմ ուղղված գործողություն է, ոչ էլ Արմեն Չարչյանի, սա գործողություն է Հայաստան պետության դեմ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշմանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել է դատախազոության բողոքը, ինչի արդյունքում «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կկալանավորվի։

«Ակնհայտ է, որ սա ուղղված է Հայաստան պետության դեմ, քանի որ այսքան աղաղակող խախտումներով համառորեն կալանավորում են մարդուն, որը ազատության մեջ գտնվելով չի խոչըտնդոտել գործի քննությանը, վնաս չի ներկայացրել հանրության համար: Բարոյական կողմն էլ մի կողմ թողնենք, որ ազատության մեջ գտնվելով Արմեն Չարչյանը կարող է ամեն օր փրկել մարդկային կյանքեր:

Այս վարչախումբը կոնկրետ թիրախավորում է ամեն լավ բան, բժիշկ, ֆիզգարադոկի գեղեցիկ պուրակ, Արցախ, ինչքան սիրուն բան կա, փորձում են ոչնչացնել:

Պատահական չէ նաև դիմակային տեռորը ուսումնական տարվան ընդառաջ, տրամաբանությունը շատ պարզ է՝ Հայաստանում հայ երեխան չպետք է նորմալ կրթություն ստանա: Այսինքն հարված ամեն նորմալին և կայացածի՝ ընտանիք, Հայաստան համահայկական հիմնադրամ, եկեղեցի, բանակ, սա թիրախավորված գործողություն է ուղղված մեր պետության դեմ»,-ասաց պատգամավորը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ