ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
Իրեն երկրի կառավարություն հռչակած ոհմակի հնգամյա ծրագիրն եմ նայում, որ ներկայացվել է Ազգային Ժողով։
Մի մեծ փուչիկ է եւ խոտան։
Դա երկիրը վերջնական կործանումից զերծ պաճելու փաստաթուղթ չէ, այլ երկիրը անվերադարձ սպանելու խոստովանություն։
Երկու փաստ ընդգծեմ միայն։
Արցախի սուբյեկտայնությունը վերացված է եւ գալիք հինգ տարիներին այս տեմպերով վերջնականորեն մահանալու է։
Ոչ մի խոսք չկա այն մասին, որ այդ պատերազմի հանգամանքները, մարդկության դեմ գործած ոճիրները, զինյալների ներգրավումը, գերիների նկատմամբ կտտանքները ու սպանությունները պետք է ուսումնատիրվեն միջազգային հետաքննիչ մեխանիզմներով, թեպետ առկա է դրա համար նաեւ մեր ջանքերով ստեղծված միջազգային պարարտ հող ( Եվրոպական խորհրդարանի պաշտոնական զեկույցներ, միջազգային իրավապաշտպան հկ-ների գնահատականներեւ այլն)։
Կապիտուլյանտը այս ծրագրով հայ ժողովրդի անունից փաստացի «ներում» է թուրքերին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը