Լրագրող Ոսկան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Զոհվել են 19 տարեկան 3 զինվորներ, սա՞ էր ՊՆ Արշակ Կարապետյանի վճռականությունը:
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լեւոն Ռաֆաելի Հարությունյանի, եւ 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։
3 օր առաջ` օգոստոսի 16-ին Հայաստանի սահմանին 2 զինծառայող է զոհվել։
ՀՀ ՊՆ Արշակ Կարապետյանը խոստանում էր Հայաստանի սահմանը հատողների հանդեպ խիստ միջոցներ ձեռնարկել , սա՞ էր նրա վճռականությունը։ ՊՆ-ի հաղորդագրությունը ի՞նչ է նշանակում, ի՞նչ է նշանակում՝ <<հենակետում հայտնաբերվել են>>, դա դիվերսիո՞ն հարձակում է եղել,ինչո՞ւ զինծառայողները կապով օգնություն չեն կանչել, ինչո՞ւ 19 տարեկան 3 զինվորը մարտական հենակետում եղել են առանց սպայի։
Հայաստանի խորհրդարանական ընդդիմություն, բավ է ԱԺ-ում նապաստակ նկարեք, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի սահմանային նոր բախումների, նոր պարտությունների և որպես դրանց հետեւանք՝ Ադրբեջանին նոր զիջումներ անելու, դուք դրանք կանխելու համար բավարար քայլեր չեք անում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը