Ինձ համար պատիվ է նման կառավարության ծրագրի իրգործողներից թվում լինելը: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Ծրագիրը շատ ամբիցիոզ է և ծրագիրը գրելիս մեր մտքում և մեր սրտում եղել է Հայաստանը լավ հնարավորությունների երկիր սարքելը: Այդ առումով մենք, ի հարկե, փորձել ենք թիրախավորել այն ռեալիստական, բայց օպտիմիստիկ նպատակաները, որոնք հնարավոր են, եթե մենք առանց մեզ պնայելու աշխատենք առաջիկա հինգ տարիների ընթացքում: Այդտեղ շատ բաղձալի նպատակներ կան՝ թե՛ կրթության ոլորտում, որտեղ մենք ասում ենք, որ պետք է կառուցենք 500 մանկապարտեզ և 300 դպրոց, ըստ էության դրանով մեր երկրի բոլոր երեխաներին հնարավորություն տալով հասնել ցանկացած նպատակի, թե առողջապահության ոլորտում 50 հիվանդանոց պետք է վերակառուցենք և կառուցենք, դրանով մեր առոջղապահական համակարգն ենք փորձելու դարձնել արդիական»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը