Աշխարհի և ոչ մի նորմալ վիրաբույժ չի կարի այն վերքը, որի տակը թարախակալած է և արյունահոսող
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Ինչո՞վ է հայ-ադրբեջանական սահմանի հնարավոր դելիմիտացիան վտանգավոր Արցախի համար:
Քանի ԱԺ աշխատանքներում դադար է առաջացել, փորձեմ կրկին հանգամանորեն անդրադառնալ այս հարցին՝ բացահայտելով այն վտանգները, որոնք կառաջանան կապիտուլյանտ իշխանությունների հերթական արկածախնրության պատճառով:
Նախ հիշեցնեմ, որ Հայաստանը մեր օրոք մշտապես հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և Արցախի խնդիրը ոչ թե տարածքային վեճ է, այլ ազգերի ինքնորոշոման իրավունքի խնդիր: Բազմիցս բացատրել ենք նաև, որ տարածքային ամբողջականության հարցը չի հակադրվում ինքնորոշման իրավունքին, քանզի առաջինը միջպետական հարաբերությունների խնդիր է, իսկ երկրորդը մետրոպոլիա - ռեգիոն հարթության մեջ է:
Արտաքին աշխարհի առումով այս հայտարարությունները ամրագրվել են նաև Հայաստանի և Ադրբեջան անդամության գործընթացներով տարբեր միջազգային կազմակերպություններում, օրինակ՝ ՄԱԿ-ում և Եվրոպայի Խորհրդում:
Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում մեր թողած ժառանգությունը ներառում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բարձրագույն մակարդակում ամրագրված երեք սկզբունքները՝ տարածքային ամբողջականության, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և ժողովրդի ինքնորոշման իրավունքի:
Հերթով քննարկենք:
Ակնհայտ է նաև, որ այդ հնարավոր փաստաթուղթը նաև նոր ականներ է դնելու Հայաստանի համար՝ վերակենդանացնելով անկլավների հարցը և անվտանգային նոր ռումբեր տեղադրելով Հայաստանի կենսական կոմունիկացիաների տակ:
Այսպես կոչված անկլավների հարցը լուծվել էր ռազմական փոխադարձության սկզբունքով դեռևս առաջին պատերազմի ընթացքում՝ տարածքների փաստացի և ուժային փոխանակման սկզբունքով՝ Արծվաշենը երեք ադրբեջանաբնակ գյուղերի դիմաց: Վերանկլավացման գործընթացը ձեռնտու է միմիայն Ադրբեջանին:
3. Այս ամենը վերլուծելով՝ ակնհայտ է դառնում, որ Արցախյան կարգավորման հիմնարար սկզբունքներից չիրացված, «անտեր եթիմի» կարգավիճակում է մնալու միայն մեկ սկզբունքը՝ մեզ համար կարևորագույն ինքնորոշման իրավունքը:
Պետք չէ Քիսինջեր կամ Բժեզինսկի լինել, հասկանալու համար, որ փաթեթի տակը մնացած այս խնդիրը առանձին, ինքնուրույն իրացվելու շանս այլևս երբեք չի ունենալու, այսպիսով խաչ դնելով հայկական Արցախ պահպանելու հնարավորության վրա:
Ամփոփելով՝ մի պատկերավոր օրինակ բերեմ:
Աշխարհի և ոչ մի նորմալ վիրաբույժ չի կարի այն վերքը, որի տակը թարախակալած է և արյունահոսող: Անշուշտ նման վերքը երբեք չի լավանա, ավելին, այն ուղղակի վտանգ կհանդիսանա հիվանդի կյանքի համար:
Հիմա նույն բանը ուզում են անել Արցախի հետ՝ չի կարելի գնալ Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիայի առանց Արցախի կարգավիճակի խնդրի վերջնական հստակեցման:
Ավաղ, մեր երկիրը դժբախտաբար ներկայացնող ղասաբը դա չի հասկանալու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը