10 08 2021

Հայաստանը կանգնած է «պարտքի ծուղակի» շեմին. Վահե Հակոբյան



ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն իր ելույթում խոսեց տնտեսության խնդիրների մասին։ Նրա խոսքով՝ 2020 թվականի շոկային տարում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները մեծ հետք են թողել տնտեսության վրա, տնտեսական ճգնաժամը գումարվել է մինչ այդ առկա քաղաքական ճգնաժամին, իսկ հիմա այդ ամենին շուտով ավելանալու է նաև սոցիալական ճգնաժամը։

«2020 թվականն ամփոփեցինք 7,5 տոկոս տնտեսական անկմամբ և հայտնվեցինք տնտեսական ճգնաժամի մեջ, որը գումարվեց քաղաքականին։ Դրան, հավաստիացնում եմ ձեզ, շուտով միանալու է ևս մեկ ճգնաժամ, դա սոցիալական ճգնաժամն է, որովհետև իշխող քաղաքական ուժը որդեգրել է տնտեսական այսպիսի քաղաքականություն՝ հոգալ ընթացիկ ծախսերը՝ ավելացնելով պետական պարտքը։ Շատ նման է մի իրավիճակի, որ երբ մի ոչ այնքան հեռատես քաղաքացի գնում, վարկ է վերցնում, որ փակի մյուս վարկը, հետո երրորդ վարկն է վերցնում ու այդպես ընկնում է «պարտքի ծուղակի» մեջ», - ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ