09 08 2021

Այս իշխանություններն Արցախի վերաբերյալ հարցերում ձեռնպահ են. Արամ Վարդևանյան



«Երկակի ստանդարտը շատ ակնհայտ է, տեսնում եմ՝ ենթադրենք իմ կամ իմ գործընկերների ելույթ ունենալուց որոշակի ձայներ, աղմուկ է լինում, բայց որևէ կարգապահական միջոց չի ձեռնրկվում: Երբ դա արվում է ընդդիմադիր ցանկացած մի գործչի կողմից, ապա անմիջապես ոչ միայն արձագանք է լինում, այլ մի հատ էլ կարգապահական միջոց է կիրառվում, սա կարծես մի քիչ աբսուրդային լինի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Կարգապահական միջոցի կիրառումը բացառիկ միջոց է, որն այնպիսի մի արտառոց իրավիճակ պետք է լինի, որ սկսվի դրա կիրառումը՝ սկսելով հենց նախազգուշացումից: Օրենքը նաև ասում է, որ նվազից դեպի ավելի խիստը պետք է գնալ, բայց ենթադրենք մեկ ձայն լսվում է, դրա համար կարգապահական միջոց է կիրառվում, որը նույն կերպ երբեք չի արվում այլ ուժի ներկայացուցչի նկատմամբ, սա առնվազն նորմալ աշխատանքային պայման չէ»:

Ամբողջական ճեպազրույցը՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ