06 08 2021

Կապանի ավագանու 6 անդամ փոխմարզպետի հորդորով հրաժարականի դիմում են ներկայացրել․ aravot.am

Կապանի ավագանու 6 անդամ փոխմարզպետի հորդորով հրաժարականի դիմում են ներկայացրել․ aravot.am

Կապան համայնքի ավագանու 15 անդամներից 6-ը՝ Վիլեն Գրիգորյանը,  Շանթ Դավթյանը, Կարեն Մարտիրոսյանը, Վաչե Ասրյանը, Իվան Կոստանդյանը, Արա Մկրտչյանը դիմել են համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 10-ից դադարեցնում են ավագանու անդամի պարտականությունները։  Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց  համայնքապետարանի մամուլի պատասխանատու Հասմիկ Հարությունյանը։

Ավագանու անդամները հրաժարականի պատճառների մասին դիմումներում չեն նշել։ Հիշեցնենք, որ օրեր առաջ, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ավագանու արտահերթ նիստ էր հրավիրել, բայց քվորում չլինելու պատճառով նիստը չկայացավ։

Միայն մեկ հոգի էր ներկայացել՝ Նարեկ Դավթյանը։ Ըստ գործող կարգի՝ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցված է համարվում, երբ կազմի կեսից ավելին հրաժարականի դիմում են ներկայացնում։ Փաստորեն, եթե ավագանու երկու անդամ էլ մանդատից հրաժարվեն, ապա Կապանի համայնքի ավագանու  արտահերթ ընտրություններ կնշանակվեն։ Նշենք, որ տարածված լուրերի համաձայն, ավագանու անդամները հրաժարականի դիմում են ներկայացրել Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի հորդորով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ