03 08 2021

Դուք պետական համակարգ փլուզելով հասցրեցիք մեզ պատերազմի, ասում եք՝ извини, друг․ Գեղամ Մանուկյան



Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները իրենց բոլոր խոսքերում կոչ էին անում, որպեսզի երկխոսութուն լինի միասին աշխատենք քննարկումներ կազմակերպենք, գուցե որոշների մոտ տպավորություն ստեղծվի, թե ընդդիմադիր թևում նստած են մարդիկ, որոնք կռիվ են ուզում և չեն ուզում երկրի համար որևէ բան անել։ Այս մասին Ազգային ժողվում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Այս կոչը բնական կլիներ, ցանկացած երկրում այդ թվում ՀՀ-ում, եթե ընդդիմությունը գա գիտակցելով, որ արդեն ԱԺ  փոխնախագահ ընտրված պատգամավորը ԵԽԽՎ-ում սխալ կոճակ սեղմելու հետևանքով միջազգային դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել, կարող էր ընդդիմությունը դա մոռանալ։ Կարող էր մի կողմ դնել այդքան պարգևավճարները և հանուն ՀՀ-ի իրար հետ աշխատել․․․ Խորհրդային միությունում կար մի թևավոր խոսք՝ извини, друг։ Գերմանիայում ճանապարհները շատ նեղ էր, մոտ երեք մետր, ռուս վարորդները, որ անցնում էին, գերմանական մեքենաները պլաստմասե էին, որ կպնում էին, մեքենայից բան չէր մնում, զինվորը իջնում էր, ասում էր извини, друг, նստում էր գնում էր, հիմա դուք մեզ ասում․․․ դուք ապաշնորհությամբ պետական համակարգ փլուզելով, հասարակական համերաշխությունը ավիրելով, մեր հերոսներին նսեմացնելով հասցրեցիք պատերազմի, հիմա ասում եք извини, друг»,- ասաց Մանուկյանը։

Նար խոսքով հնարվոր չէ ձեռք սեղմել նարնց հետ, որոնք մեղավորությամբ հայրենիք է կորսվել և թշնամին մոտեցել է մեր սահմանին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ