03 08 2021

Տիգրան Խաչատրյանը՝ Ֆինանսների, Կարեն Անդրեասյանը՝ արդարադատության նախարար

Տիգրան Խաչատրյանը՝ Ֆինանսների, Կարեն Անդրեասյանը՝ արդարադատության նախարար

Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախագահին առաջարկել է Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետի պաշտոնում։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Բացի այդ, վարչապետն առաջարկել է 6 նախարար նշանակել։

Ըստ այդմ, առաջարկվել է Առողջապահության նախարար նշանակել Անահիտ Ավանեսյանին,Արտակարգ իրավիճակների նախարար նշանակել Անդրանիկ Փիլոյանին, ԿԳՄՍ նախարար նշանակել Վահրամ Դումանյանին, Էկոնոմիկայի նախարար նշանակել Վահան Քերոբյանին, Ֆինանսների նախարար նշանակել Տիգրան Խաչատրյանին և արդարադատության նախարար նշանակել Կարեն Անդրեասյանին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ