03 08 2021

Ընդունո՞ւմ եք, որ 2018-ից Ձեր թիմը երկիրը տարել է կործանարար հունով․ Ավետիսյանը՝ Ռուբինյանին



Վերջին երեք տարիներին բավական բարձր պաշտոններ եք զբաղեցրել։ Ձեր պատասխանատվության շրջանակներում ինչպիսի՞ սխալներ եք գործել,  ինչպիսի՞  մեղավորություն և պատասխանատվություն ունեք։ Ազգային ժողովում իշխող ուժի պատգամավոր, ԱԺ փոխխոսնակի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին հարց ուղղեց Հայաստան խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Ընդունո՞ւմ եք, որ 2018 թվականից Ձեր քաղաքական ուժը երկիրը տարել է սխալ և կործանարար հունով»,- հետաքրքրվեց Ավետիսյանը։

Ի պատասխան Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ երեք տրավ ընթացքում եղած քաղաքկաան ձախողումները թե իր և թե իր թիմի իր անձնական ձախողումներն են, իսկ իր անձնական սխալները բարձրաձայնելն էլ ընդդիմության գործն է ոչ թե իր։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ