02 08 2021

Ընդդիմությունն այս պահին անում է մաքսիմալ, ինչ հնարավոր է ընթացիկ տրամաբանության մեջ․ Արմեն Աշոտյան

Ընդդիմությունն այս պահին անում է մաքսիմալ, ինչ հնարավոր է ընթացիկ տրամաբանության մեջ․ Արմեն Աշոտյան

Ընտրությունները չեն լուծել մեր երկրի առջև կանգնած լրջագույն խնդիրները, հետևաբար այդ ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ-ն նույնպես: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախգահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ընդդիմությունն այս պահին անում է մաքսիմալ, ինչ հնարավոր է ընթացիկ տրամաբանության մեջ:

Մեր գործընկերների համակարգային առաքելությունն է լինելու մի կողմից շարունակել կազմաքանդել դավաճան և կապիտուլյանտ ռեժիմը, մոտեցնել նոր ԱԺ-ի վախճանը, հասունացնել նոր ընտրություններ:

Մյուս կողմից, քանզի ապրում ենք ֆորսմաժորային իրավիճակներում, ընդդիմությունը պետք է կատալիզացնի հանրային գործընթացները՝ այդ ֆորոս մաժորների ընթացքում հասարակությանը միախմբելու և փողոցային ու քաղաքական պայքարները մեկտեղելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ