29 06 2024

Իրանի ընտրությունների արդյունքերով առաջատար է բարեփոխիչ թեկնածուն

Իրանի ընտրությունների արդյունքերով առաջատար է բարեփոխիչ թեկնածուն

Իրանում անցկացված  արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները դեռ ամփոփվում են։ 12 մլն քվեաթերթիկ հաշվելուց հետո հայտարարվել է՝ այդ պահի դրությամբ բարեփոխական ճամբարի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանն առաջ է անցել պահպանողական թևի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլիից։

«Հաշվված է 12 մլն 58 հազար 843 քվե։ Մասուդ Փեզեշքիանը հավաքել է 5 մլն 354 հազար ձայն, Սաիդ Ջալիլին՝ 4 մլն 875 հազար 269 ձայն, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ 1 մլն 620 հազար ձայն, Մուստաֆա Փուրմուհամադին՝ 95 հազար 172 հազար ձայն»,-նշում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով իրանական աղբյուրներին։

Նախագահական ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի քվեարկության մասնակիցների 50 տոկոսի ձայները։ Եթե մասնակիցներից ոչ մեկ չի ստանում քվեարկողների 50 տոկոսը, ապա մեկ շաբաթ անց՝ հուլիսի 5-ին պետք նշանակվի ընտրությունների երկրորդ փուլ, որին կմասնակցեն առավել շատ ձայներ հավաքած երկու թեկնածուները։

Իրանում նախագահական արտահերթ ընտրությունները նշանակվել են մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմուտքում ողբերգական ավիավթերի հետևանքով երկրի նախագահի մահվանից հետո։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ