28 06 2024

Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը. ԱԳՆ

Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը. ԱԳՆ

Հայաստանն ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր, ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը;

«Հայաստանը հաստատել է մասնակցությունը: Այլ պայմանավորվածություն այս պահին չկա»,- ասել է նա:

Հիշեցնենք՝  ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենն այսօր Բաքվում հայտարարել էր՝  ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրում է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների ձևաչափով հանդիպմանը։ Օ'Բրայենը հույս էր հայտնել նաև, որ Վաշինգտոնում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ