02 08 2021

Արդյոք սրա նպատակը այն չէ, որ այս բարդագույն ծանր իրավիճակում ՀՀ-ն ունենա ԱԺ թույլիկ նախագահ․ Նազարյան



Հայաստան Դաշինքից պատգամավոր Գեղամ  Նազարյանը դավադրություն է տեսնում ԱԺ նախագահի պաշտոնում թույլ թեկնածու կարգելու  իշխանական ձգտումների  մեջ։ Այսօր՝ ԱԺ առաջին նիստին 44-օրյա պատերազմին զոհված զինվորի հայր, լրագրող Գեղամ Նազարյանը իր առաջին ելույթը ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ հնչեցրեց՝  խոր մտահոգություն հայտնելով առ այն , որ իշխանություն ամեն ինչ անում է, որպեսզի  «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների կողմից  առաջադրած ԱԺ նախագահի երկու թեկնածուները՝ կալանավորված Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը չհավակնեն ԱԺ նախագահի պաշտոնին։

«Ստացվում է՝ իշխող ուժի առաջնորդը, փաստորեն խնդիր է դրել , որ իրենց առաջադրած ԱԺ նախագահի թեկնածուն, որն անպայման ունենալու է մեծամասնության , քանի որ իշխող ուժը քվեարկելու է իր իսկ առաջադրած թեկնածու  օգտին, լինի ապօրինի հիմքերով ընտրված։

Եվ  ինչ  եք կարծում, արդյոք սրա նպատակը այն չէ,  որ այս իրավիճակում, երբ Հայաստանին սպառնում են բարդագույն , ծանր բանակցություններ,  ունենանք թույլ,  ոչ լեգիտիմ նախագահով Ազգային ժողո»,-ասաց Գեղամ Նազարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ