«Ավանդույթի ուժով լրագրողները պետք է կարողանան ազատ տեղաշարժվել»,-այս մասին նշեց պատգամավոր Թագուհի Թովմասյան՝ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում։
«խորհրդրանում պողպատյա մանդատը փաստորեն կիրառվեց նաև լրագրողների նկատմամբ և լրագրողները, որ սկսել են խանգարել իշխանություններին ու անցանկալի հարցեր են տալիս փաստորեն դա համարվում է անթույլատրելի»,-նշելով այս Թագուհի Թովմասյանը ընդգծեց, որ իշխանությունների այդ նախաձեռնության նպատակը լրագրողներին բացառիկի նյութեր անելու հնարավորությունից զրկելն է։
«Բոլոր հնարավոր ձևերով կպայքարեմ, բայց ինչի կարող եմ հասնել, չեմ կարող ասել»,-նշեց Թագուհի Թովմասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը