«Մենք միանում ենք «Հայաստան» դաշինքի պահանջին՝ ապահովելու ընտրված պատգամավորների ներկայությունը»,- այս մասին նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ ԱԺ նիստի ժամանակ։
« Մեր դաշինքը կարևորում է, որ համարծ հավասարության նշան չդրվի այն ազգընտիրների միջև, ովքեր չեն բարեհաճել սեփական պատճառներով նեկայանալ նիստին ու էն մարդկանց միջև, որոնց պատանդի կարգավիճակով թույլ չեն տալիս մասնակցել նիստին, իսկ բոլոր նրանց, ովքեր վկայակոչում են ԱԺ կանոնակարգ- օրենքը, Սահմանադրությունը ու դրանով պաշտպանվում հիշեցնում եմ, այդ նույն երաշխիքները գործում են նաև ընդդիմության համար»,-նշեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը