Մենք ձեզ հզոր, արդար, ծաղկուն Հայրենիք ենք պարտք։ Դուք ձեր հերոսության, բայց միևնույն ժամանակ մե՛ր վախի և թուլամորթության, մե՛ր հավատի սասանման, մե՛ր հաստատակամության կորստի հավերժ խորհրդանիշը դարձաք։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
«Մենք թշնամուն զիջեցինք նախ մեր հոգին, ապա արժանապատվությունը, ապա մեր երջանիկ ընտանիքները և վերջապես Հայրենիքը։ Ու կորցրեցինք ձեզ, կորցրեցինք իրար։
Մենք ձեզ հզոր, արդար, ծաղկուն Հայրենիք ենք պարտք, և անիծված լինենք հավիտյանս, եթե այդ պարտքը շատ արագ չհատուցենք։
Բայց պարտք ունենք ձեր առաջ, այն մարելուց հետո միայն կհանդիպենք», - գրել է Հակոբյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը