30 07 2021

Առաջիկայում Մոսկվայում սպասում են եռակողմ բավականաչափ ծանր բանակցություններ․ Զոհրաբյան



Սահմանային լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում է, նախօրեին ես հրապարակային դիմել էի դեռևս գործող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ առաջարկելով հրավիրել արտակարգ նիստ և քննարկել այն իրավիճակը, որ տեսնում ենք սահմանին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, ԱԺ արտահերթ նիտում հայտարարեց  պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Երեկ Վարդենիսում անօդաչուներ էին թռչում, մենք ունենք երեք զոհ: Ասել, որ Ադրբեջանը պահելու է պայմանավորվածությունները գրավոր և բանավոր, բոլորս էլ հասկանում ենք, որ դա մեծ բլեֆ է: Առաջիկայում Մոսկվայում սպասում են բավականաչափ ծանր բանակցություններ: Երբ ծանոթացա արտահերթի օրակարգին, ես հասկացա, որ էքշընը, իզյումինկան քրեական օրենսգրքում  փոփոխությունն է, որը ենթադրում է հայհոյանքի քրեականացվում»,- ասաց Զոհրաբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ