23 07 2021

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հաղորդագրությունում ոչինչ չկա Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի մասին․ Տիգրան Աբրահամյան

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հաղորդագրությունում ոչինչ չկա Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի մասին․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին  հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում ոչինչ չկա Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի մասին։

 

Մասնավորապես Երասխի ուղղությամբ վերջին սրացման, Գեղարքունիքի, Սյունիքի ուղղությամբ միջադեպերի, առաջին հերթին հայ 2 զինծառայողների անհետացման ու նրանց ճակատագրի մասին։

Նիկոլ Փաշինյանը վերջին 2 շաբաթվա ընթացքում 3 անգամ խոսել է իրավիճակային սրացման և աճող անվտանգային սպառնալիքների մասին, ինչը պետք է երկկողմ զրույցի առանցքում լիներ։

Պաշտոնական հաղորդագրությունն ավելի շատ հուշում է, որ Հայաստանը շարունակում է հեռանալ մեր երկրին և տարածաշրջանին վերաբերվող առանցքային հարցերի քննարկմանը մասնակցությունից և դա իր ցանկությամբ կամ իրավիճակի բերումով վերապահել է ՌԴ-ին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ