22 07 2021

Պետությունը կրճատում է բոլոր անհրաժեշտ ծախսերը՝ սեփական գրպանը լցնելու համար․ Ադիբեկյան



Շնորհիվ ՀՀ ապիկար ու ապազգային քաղաքականության, կապիտուլյացիայի հետևանքով, ռազմական գործողությունների սաբոտաժով, թշնամին մոտեցավ Երևանին, որը կրկին նա համարում է ադրբեջանական քաղաք ու պլանավորում է նաև օկուպացնել Երևանը։ Սա է իրավիճակը և, եթե այսպես շարունակենք, հավանական ապագան: Ասուլիսում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:

Խոսելով պատգամավորների ծախսերի դրամավճարը բարձրացնելու մասին, Ադիբեկյանը նշեց․

«Կրճատվում է բանակը, 3000 հոգի միայն պաշտպանության նախարարության ու գլխավոր շտաբի անձնակազմից են ազատվելու գործից, ինչը նշանակում է, որ միջին հաշվով 12000 մարդ մնալու է առանց եկամուտի։ Ես հակված եմ նրան, որ այդ գումարներն ազտվում են նրա համար, որ ապահովեն Փաշինյանի աշխատակազմին։ Կրճատվել են այլ մանր ծախսեր, որոնք ռազմավարական նշանակություն չունեն, բայց այնուամենայնիվ դա փաստ է։ Եթե մինչև այսօր սեփականաշնորհման վկայականները տպվում էին գեղեցիկ թղթի վրա, հիմա ընդհամենը պատճենն են տալիս, քանի որ անգամ այդ թղթի ծախսերը չեն ուզում անեն։ Պետությունը կրճատում է իր բոլոր անհրաժեշտ ու ոչ անհրաժեշտ ծախսերը՝ սեփական գրպանը լցնելու համար, այսինքն լոյալ այդ զանգվածին ապահովելու համար»,-ասում է Ադիբեկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ