22 07 2021

ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԻ ՃԵՊԱԶՐՈԻՅԸ կամ no comment․ Լիլիթ Գալստյանի գրառումը

ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԻ ՃԵՊԱԶՐՈԻՅԸ կամ no comment․ Լիլիթ Գալստյանի գրառումը

ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Լսում եմ ԿԳՄՍ նախարարի ճեպազրույցը Կամերային երաժշտական թատրոնը լուծարելու և Հ․ Պարոնյան թատրոնին միավորելու մասին։ Ոլորտին բացարձակ անտեղյակ մարդու խոսք․․․շատ մտահոգիչ ու կցկտուր խոսք․․․

Մեկ անգամ ևս նախարարի շուրթերով հաստատվեց այս օրերին շրջանառվող հիմնական շարժառիթը․ թատրոնը լուծարվում է սիմֆոնիկ/երիտասարդական/ նվագախմբին տեղ հատկացնելու նպակակով։ Նախարարը չկարողացավ որևէ հիմնավորում նշել, խոսել լուծարվող թատրոնի ստեղծագործական խնդիրների, առաքելության, ֆինանսական միջոցների, ձախողումների կամ ձեռքբերումների, աշխատակազմի թվաքանակի, Պարոնյան թատրոնում «տեղավորվելու» արդյունքում հնարավոր անարդյունավետ պայմանների կամ կոլեկտիվի իրական թվաքանակի մասին։ Զրո մշակութային խոսույթ՝ ասես մի հանդը մյուսից առանձնացնող ցանկապատն են վերացնում․․․

Նախարարը չմոռացավ նշել, որ իրենք ելնում են երկրում վարվող մշակութայնին քաղաքականությունից։ Նախարարին և մյուսներին հիշեցնեմ, որ նախարարությունը արդեն տարիներ շարունակ չունի մշակութային քաղաքականության ոչ հայեցակարգ, ոչ ռազմավարություն, բնականաբար՝ ոչ էլ քաղաքականություն։

Արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք՝ կամայական որոշումներ, մշակութային շահի ստորադասում, մշակույթի դերը ստորադասում։

Մենք անխուսափելիորեն պետք է ունենանք առանձնացված Մշակույթի նախարարություն, սա միանշանակ է․․․ թեև որևէ երաշխիք չկա, որ մեր ժամանակներում կնշանակվի ասենք Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի պես մեկը, որ ԿԳՄՍ նախարարին հաջորդող ճեպազրույցում, լրագրողի նախարարության աշխատատեղեր ստեղծելու քաղաքականության հարցին ի պատասխան, ասում է, որ գյուղերում հովիվի տեղ կա․․․no comment…

Հ․Գ․ Իսկ ադրբեջանական զորամիավորումները արդեն երկու ամսից ավելի ներխուժել են Հայաստանի տարածք, համատարած քաղաքական վենդետաներ են ու մենք շարունակում ենք ապրել ասես բան չի եղել․․․»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ