17 07 2021

Թշնամին գալիս է մեր պետականության հետևից․ Այս կապիտուլյանտների հետ մեր ապագան միայն գերությունն է․ Ասպրամ Կրպեյան



Սա իրավական գործընթացների հետ որևէ առնչություն չունի,  քաղաքական բիրտ հետապնդումների մի գործընթաց է, որը նպատակ ունի ևս մեկ անգամ նսեմացնել հայ մարդու արժանապատվությունն իր հայրենիքում, իր հողի վրա։  «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսին ասաց Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր, «Հայաստան» դաշինքի անդամ Ասպրամ Կրպեյանը։

«Երկու ամսից ավելի է ադրբեջանական 1000-ից ավելի զինվորներ օկուպացրել են ՀՀ սուվերեն տարածքը Սյունիքի հատվածում, շարունակում են սպանել ու գերեվարել հայ զինծառայողների, ում հրամայվել է զենք չկիրառել։ Փոխանակ պատկան մարմինները զբաղվեն բանակի առջև առկա խնդիրների լուծմամբ, նրանք գետնին են պառկեցնում Գեղամ Նազարյանին։ Ցավալի լուր է, քանի որ մեր գաղափարական ընկերների շրջանում խոստում կար՝ ամեն բան անել, որ մարդկանց, որոնք ամեն բան կորցրեցին այս 44-օրյա պատերազմի ընթացքում, վերադարձնենք արժանապատիվ սգալու իրավունքը։ Դա էին իրենցից խլել»,- ասաց Կրպեյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ