Երկու տարի առաջ ասվել է, որ Հայաստանը այլևս իրավական պետություն չէ։ Որ Հայաստանում մեկ մարդու բացարձակ իշխանություն է, դարձյալ արձանագրվել է երկու տարի առաջ,- Այլընտրանքային նախագծեր խմբի կողմից կազմակերպված «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսին ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Աղվան Վարդանյանը։
«Թե ինչ հետևանքներ է ունենում այդպիսի իշխանությունը, երբ անձը փոքրոգի, քինախնդիր, ստախոս, ազգային, հոգևոր բարոյական արժեքներից զուրկ է, պետք չէ պատմությունն ուսումնասիրել, բավարար է մեր պետության ու հասարակության ներկա պատկերը։ Երբ էությամբ վախկոտ անձը տիրապետում է իշխանության ուժային լծակների, համընդհանուր աղետն ու ավերն անխուսափելի է՝ ինքնիշխանության նվազագույն շեմ, պետականուության կորստի իրական վտանգ, ատոմացված հասարակության, դիմադրողականության քայքայում։ Այդպիսի անձի վարքի ևս մեկ յուրահատկություն՝ ստորանալ իրենից ուժեղ ցանկացածի, թեկուզ թաշնամու առաջ, վախեցնել, նվաստացնել իրենից կախում ունեցողներին, իր ենթականերին»,- ասաց Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը