16 07 2021

Գիտակցաբար այս իշխանությունները Հայաստանը տանում են պետականության կործանման․ Արթուր Խաչատրյան



Մի ասացվածք կա՝ ինչքան ասում ես հալվա, դրանից բերանը չի քաղցրանում։ Չես կարող ասել՝ ես ուզում եմ խաղաղություն և ակնկալել, որ դրանից խաղաղություն կհաստատվի։ Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսին ասաց ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը։

«Խաղաղության հասնելու համար պետք է լինես ուժեղ։ Եթե խաղաղություն ես ուզում պետք է պատրաստվես պատերազմի, սակայն պատրաստ լինել պատերազմի, չի նշանակում սկսկել պատերազմ, նշանակում է՝ կանխել պատերազմը և թույլ չտալ, որ քո հակառակորդը քո դեմ պատերազմ սկսվի»։

Խաչատրյանի խոսքով, իշխանությունները հասարակությանը ստիպում են հաշտվել պարտության հետ։ 

«Նա խոսուն բան ասեց․ ասեց ժողովուրդը ինձ տվել է մանդատ Արցախի հարցում խաղաղություն հաստատելու համար, դա ասում է մի մարդ, որը սրանից երեք տարի առաջ ասում էր ես չեմ կարող Արցախի ժողովրդի անունից բանակցել, որովհետև Արցախի ժողովուրդն ինձ իր անունից խոսելու մանդատ չի տվել, իսկ ինքը ինչից վերցրեց՝ նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն հայտարարությունից հետո Արցախի ժողովուրդը իրեն տվել է մանդատ։ Նա պատերազմի ավարտից հետո՝ 8-9 ամիս անց այդպես էլ Արցախ չի գնացել, որովհետև գիտի իրեն ինչպես է ընդունելու արցախցին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ