16 07 2021

Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը հավիտենական թշնամիներ են․ թուրքագետ



Այս իշխանությունների պարագայում խոսել Հայաստանի արժանապատվության, ինքնիշխանության, կանխատեսելի գործընկերոջ կարգավիճակի վերականգնման մասին, ուղղակի անտեղի է: Այս մասին այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսին ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Անցնող երեք տարիներին այս իշխանություններին հաջողվել է մսխել այն ամբողջ կապիտալը, որը մեր պետականությունը ձևավորվել էր նախորդ տասնամյակներում բոլոր իշխանությունների ժամանակ: Մենք ձախողված պետությունից հաստատուն քայլերով գնում ենք դեպի «չկառավարվող տարածք» ձևակերպմանը, քանի որ այն, ինչ հիմա կատարավում է մեր երկրում, ըստ էության, համապատասխանում է այդ բնութագրմանը»,- ասաց Մելքոնյանը:

Թուքագետը նշեց, որ Թուրքիայի և Ադրբեջանի պլաններում Հայաստան պետություն գոյություն ունենալ չի կարող. «Մերձավոր Արևելքում կան հավիտենական թշնամիներ, Հայաստանն ու Թուրքիան ու Ադրբեջանը հավիտենական թշնամիներ են»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ