«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությունն այսօր եւ վաղը կլինի Հայաստանում։ Նկատենք՝ վերջին շրջանում էապես ավելացել են արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստանի Հանրապետություն:
Խոսքը ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ֆիլ Ռիքերի, ԵՄ անդամ երկրների ԱԳ 3 նախարարների, ինչպես նաեւ Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի տարածաշրջանային այցերի մասին է, որին էլ հաջորդում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը Հայաստան:
Սակայն հետաքրքիր է, որ այցի վերաբերյալ հայաստանյան եւ եվրոպական այլ աղբյուրներում որեւէ տեղեկատվություն չկա, իսկ որ ավելի հետաքրքիր է՝ այցին նախորդեցին ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնում Արմեն Գրիգորյանի նշանակումն ու եվրոպական հսկայածավալ ներդրումների մասին խոսակցությունները:
Ուսումնասիրելով նկատենք ՝ սովորաբար Շառլ Միշելը, բացի պարբերական այցերից, որոնք հաճախ չեն լինում, այցեր է կատարում՝ ունենալով հստակ առաքելություն եւ ծրագիր: Այս տարի նման այցեր եղել են Վրաստան, Թուրքիա հստակ օրակարգով՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական առանձին թեմաներով: Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին հաճախ էր խոսվում, եւ այս տեսանկյունից եւս Արմեն Գրիգորյանի նշանակումն այս այցից առաջ պատահական չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը