Նիկոլ Փաշինյանը կառուցել է մի բեմ և այդ բեմի վրա խաղում է այն, ինչ ցույց է տալիս ամբողջ աշխարհին։ Այդ բեմում կան ընդդիմադիրներ, որոնք նրա հետ բանակցություններ են վարում: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանը
«Թվում է, թե Նիկոլ Փաշինյանն այդ բեմի վրա ձեռք է մեկնում ընդդիմությանը, իսկ իրականում կուլիսներում հետապնդում ու հալածում է իրական ընդդիմությանը։ ՀՀ-ում արևմտյան պետությունների դեսպաններն այդ ամենը լավ տեսնում են, բայց ձայն չեն հանում, քանի որ երբեք միջազգային հանրության և Հայաստանի շահերը չեն համընկել, իսկ մարտի 1-ին նրանք պաշտպանում էին Ստյոպիկ Սաֆարյանի նմանների շահերը»,- ասաց Մադաթյանը:
Նա հիշեցրեց, որ միջազգային հանրությունը ձայն չհանեց, երբ Արցախում օգտագործվեցին կասետային և ֆոսֆորային ռումբեր:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը