12 07 2021

Եթե կեղծիք չլիներ, Փաշինյանը շեմը չէր հաղթահարի․ Արտակ Գալստյան



 Մեր նշած խախտումները համակարգային են և տարածվել են ամբողջ հանրապետության տարածքում։ Yerevan.Toda-ի հետ զրույցում ասաց «Հայոց Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը։

«Այս ընտրություններն ամենաաննախադեպ և խայատառակ ընտրություններն են, սա միակ դեպքն է, որ մեր հետ համաձայն է  Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող անձը։ Երբ Փաշինյանը նման հայտարություն է անում, իսկ ԿԸՀ-ն հերքում է, սա ինձ համար ավելի քան տարօրինակ է։ Դիմում եմ Փաշինյանին, եթե դու ասում ես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ընտրակաշառք են բաժանել, ընտրությունները անվավեր ճանաչիր, մի թող այլևս բաժանեն, դու էլ խոստացված գողացած 30 միլիարդը հետ վերցրու իրենցից, եթե չեն բաժանել դա նշանակում է չեն էլ գողացել»,- նշեց Գալստյանը։ 

Նրա խոսքով, եթե ընտրակաշառքները չի ապացուցվում, ստացվում է, որ հանրապետությունում 400 հազար մարդ կարծում է, որ Փաշինյանը կապիտուլյանտ է, որը զգալի թիվ է։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ