NEWS.am-ը գրում է․ Հրաժարականի դիմում է ներկայացրել Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել է Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանը։
Նա հայտնել է, որ Զաքարյանը հրաժարականի դիմումը ներկայացրել է նաեւ այն պատճառով, որ պատրաստվում է վերցնել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։
Հարցին՝ արդյոք Զաքարյանի նկատմամբ ճնշումներ եղե՞լ են, փոխքաղաքապետն արձագանաքել է, որ նա իր կամքով է հրաժարական ներկայացրել։
Արմեն Սամվելյանը հայտնել է, որ ինքը նույնպես շուտով կհեռանա պաշտոնից, իսկ մինչեւ այդ նա կփոխարինի Մխիթար Զաքարյանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը