«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանի հոդվածը:
Արցախի Հանրապետության իշխանությունը Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, իսկ այժմ Քննչական կոմիտեի փոխնախագահ Արգիշտի Քյարամյանին պարգևատրել է Արիության մեդալով:
Նիկոլն ու Արայիկը պարգևատրում են, արիի կոչում են տալիս Քյարամյանին։ Գնահատեցի՞ք, թե ուր ենք հասել։ Սա շարունակական ծաղրանք է մեր պետականությանը, մեր իսկական հերոսներին: Մնում է մեր իսկական հերոսներին, որոնց մարմինն ամփոփված է Եռաբլուրում, հայտարարեք ազգի դավաճան։ Դե եթե Քյարամյանն արի է, ապա մեր տղերքն էլ ... Եթե Քյարամյանն է արի, ապա ովքե՞ր են Աբգարը, Մխիթարը, Կարենը, Հայկազը, Գոռը, Վարդանը, Հարությունը, մյուս, մյուս տղերքը, որոնք իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար, ովքեր կռվեցին և վիրավորվեցին կամ հրաշքով ողջ մնացին:
Ի՞նչ է կատարվում մեր երկրում, որքա՞ն է տևելու այս հոգեխանգարմունքը: Մի՞թե ոմանք խաբվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների հրապարակած արդյունքներից: Մի՞թե ձեզ թվում է, որ մոռացանք պատերազմ ու պարտություն բերողների, Շուշին հանձնողների, բանակը կազմաքանդողների, մեր տղերքին սպանածների մասին: Չշշկռվեք:
Ոչինչ չի մոռացվել։ Ոչինչ չի մոռացվելու։ Ձեզ չեն փրկելու ոչ ապօրինի կալանավորումները, ոչ համատարած բերման ենթարկումները։ Սա էլ կանցնի, բայց ձեր արած չարիքի համար մանրամասնորեն պատասխան եք տալու։ Չկասկածեք։ Առայժմ այսքանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը