08 07 2021

Քաջարանի համայնքապետի գտնվելու վայրի մասին որևէ հստակ տեղեկություն չի տրամադրվում. Երվանդ Վարոսյան

Քաջարանի համայնքապետի գտնվելու վայրի մասին որևէ հստակ տեղեկություն չի տրամադրվում. Երվանդ Վարոսյան

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտում չի գտնվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Նրա գտնվելու վայրի մասին որեւէ հստակ տեղեկություն չի տրամադրվում։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին ԱԱԾ քննչական դեպարտամենտից տեղեկացրել են, որ նա պետք է ներկայացվի դեպարտամենտ, սակայն, թե երբ` անհայտ է»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ