05 07 2021

Միասին կառուցելու ենք ուժեղ և իրավական երկիր․ «Հայաստան» դաշինք

Միասին կառուցելու ենք ուժեղ և իրավական երկիր․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը Սահմանադրության օրվա առիթով  հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մեր երկրի կարևորագույն խորդանիշներից մեկի՝ ՀՀ Սահմանադրության օրն է։ 1995 թ. հուլիսի 5-ին համապետական հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրությունն, ըստ էության, վերահաստատեց Հայաստանի Անկախության հռչակագրում արտացոլված՝ անկախ և ինքնիշխան պետություն, զարգացող և բարգավաճող հայրենիք, բարեկեցիկ և համերաշխ հասարակություն, ազատ և արժանապատիվ քաղաքացի ունենալու մեր հավաքական իղձերն ու արժեքները։ ՀՀ Սահմանդրությամբ ամրագրվեցին մեր պետության կառավարման և պետության կառուցման ամենաէական սկզբունքները՝ իրավական, սոցիալական և ժողովրդավարական պետություն կառուցելու մեր հանձնառությունը:

Հետագայում, հաշվի առնելով երկրի զարգացման և կառավարման համակարդի միտումները, 2005 և 2015 թթ. հանրաքվեներով Սահմանադրական փոփոխություններ կատարվեցին, սակայն ազգային կայուն, ժողովրդավարական պետականություն և իրավական երկիր ունենալու մեր հավաքական ձգտումները մնացին անառարկելի։

Նախընթաց տարիներին, որոշ բացթողումների կողքին, պետք է նշենք, որ մեր Մայր օրենքը կյանքի կոչելու ուղղությանբ քիչ գործ չի կատարվել․ Սահմանդրությանբ ամրագրված նորմերն ու սկզբունքները նպաստել են պետական ինստիտուտների կայացմանը, խթանել են իրավական դաշտի բարեփոխումներին։   

Սահմանադրության օրը նաև բացարձակ արժեք հանդիսացող այս փաստաթղթի գնահատման և մեր պետական ու քաղաքացիական գիտակցության մեջ վերջինիս արժևորման օրն է։

Ավաղ, վերջին երկու-երեք տարիներին երկրի քաղաքական ղեկավարության և քաղաքական մեծամասնության կողմից որդեգրված քայլերն ու արձանագրվող արդյունքները վկայում են, որ երկրում Սահմադրական կարգի և նորմերի  խախտման փաստերը բազմաթիվ են և համակարգային։ Խաթարվել է իրավական երկրի հիմքերն ու ժողովրդի իշխանության վրա հիմնված Հայաստանի Հանրապետության պետականության արժեհամակարգը, կասկածի տակ է երկրի ինքնիշխանությունն ու նրա հետագա զարգազման ընթացքը։ Այս ամենի բացասական հետևանքներն ազդում են նաև երկրի միջազգային վարկանիշի վրա։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սահմանադրության օրը մեկ անգամ ևս պարտավորեցնում է «Հայաստան» դաշինքին էլ ավելի ուժգնացնել մեր պետականության հետագա կազմաքանդումը կասեցնելու մեր պայքարը, ջանքեր չխնայելու, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմերն ու իրավունքները իրական և շոշափելի դառնան Հայոց պետականության և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար։

Մենք միասին կառուցելու ենք ուժեղ, սոցիալական և իրավական երկիր, որի քաղաքացին լինելու հպարտությունը մեզանից անբաժան կլինի»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ