02 07 2021

Դուք ու՞մ մոտ եք բուժվելու, Ալեն Սիմոնյանի՞... Միհրդատ Մադաթյան

Դուք ու՞մ մոտ եք բուժվելու, Ալեն Սիմոնյանի՞... Միհրդատ Մադաթյան

0Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ԴՈւ՛Ք Ու՞Մ ՄՈՏ ԵՔ ԲՈւԺՎԵԼՈւ, ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ՞...

 

Չէ՛, սեփական երկրում մարգարե չկա, «нет пророка в своём отечестве»։ Ու որքան նայում եմ, այնքան ավելի եմ համոզվում, որ չեք էլ գիտակցում թե ինչ եք անում... ինչ եք քանդում... փլուզում բաներ, որը տասնամյակներով ու դժվարությամբ է ստեղծվել։ «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» Ղուկ. 23։34

Պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ կիրառվող քաղաքական հետապնդման պատճառով, Հայաստանում օրթոպեդիայի դպրոցի հիմնադիր, Արցախյան ազատամարտերում բազմաթիվ կյանքեր և ճակատագրեր փրկած հումանիստը հիմա բանտարկության մեջ է շինծու մեղադրանքներով։

Այսօր արդեն, Արտավազդ Բագրատիչին, տարածաշրջանի լավագույն միկրովիրաբույժին, ով կրկին հազարավոր կյանքեր ու ճակատագրեր է փրկել, ստիպել են լքել իր հիմնադրած կլինիկան։

Ա՛յ,... ԲԱ-ՐԻ մարդիկ... ախր հասկացեք, որ այս մարդիկ հենց այսօր, մի ճամպրուկով, աշխարհի որ երկիր էլ գնան, շատ ավելի լավ են ապրելու քան Հայաստանում ու շատ ավելի են հարգվելու քան Հայաստանում։ Լավ, իրանք կգնան, բա 0

P.S. Մտորե՛ք, նման վերաբերմունք տեսնելով Հայաստանից հեռանալու են բոլոր վաստակաշատ բժիշկները...

#ՀԱՅԱՍՏԱՆ_դաշինք

#ԿՐԵԼՈւ_ԵՆՔ 

#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ