01 07 2021

Թագուհի Թովմասյանը դատի է տվել Լենա Նազարյանին

Թագուհի Թովմասյանը դատի է տվել Լենա Նազարյանին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած ու հիմա որևէ խմբակցությունում չընդգրկված Թագուհի Թովմասյանը դատի է տվել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցը ներկայացվել է հունիսի 30-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր Սերգեյ Սահակյանին:

Թովմասյանը պահանջում է վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ փոխհատուցում վճարել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ