Այս թիմը ձևավորվել է ազգային գաղափարների հիմքով։ Ներկաներից շատերը քաղաքական գործունեությունը սկսել են ծավալել միայն հարենիքին, պետությանն ու պետականությանը սպառնացող վտանգների ազդեցությամբ։ Երբ այս ազգադավ ու անհայրենիք իշխանությունը վերցրեց պետության ղեկը՝ ունենալով հանրության բացարձակ վստահություն, սկսեց արատավորել մեր հերոսական անցյալը և այդ անցյալի հերոսական դեմքերին։ Չեմ ժխտի՝ դա մասամբ իրենց հաջողվեց։ Այս մասին «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։
Նա նշեց, որ դաշինքն ունի 270 հազարանոց համակիրների բանակ․ «3 տարիների կտրվածքով դա նշանակում է, որ մենք օրական մենք կարողացել ենք մեր ընտանիքը համալրել 300 համակիր, իսկ սա մեծ արդյունք է»։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը