28 06 2021

Հունիսի 30-ին Փաշինյանը շտապում է սղացնել վտանգավոր օրինագծեր, քանի դեռ «Հայաստան» դաշինքն ԱԺ չի մտել

Հունիսի 30-ին Փաշինյանը շտապում է սղացնել վտանգավոր օրինագծեր, քանի դեռ «Հայաստան» դաշինքն ԱԺ չի մտել

Նիկոլ Փաշինյանի քաղական թիմը նախաձեռնել է ԱԺ վերջին արտահերթ նիստը գումարել, պատճառաբանում են, թե  ՔՊ  ցուցակից դուրս մնացած պատգամավորները խորհրդարանը լքելուց առաջ  իրենց օրինագծերը  պետք է հասցնեն ներկայացնել:

Մինչդեռ Yerevan.Today-ին հասած տվյալներով՝ հունիսի 30-ին  արտահերթ նիստի գումարումով իրականում իշխանությունը  շտապում է իմքայլականների գործող կազմով  տոտալ քվեարկությամբ «սղացնել» հատկապես որոշ խնդրահարույց օրինագծեր, որոնք, անխոս, բարդ կլինեն նորընտիր ԱԺ-կազմում՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների  ներկայության պայմաններում:

Ի՞նչ խոսք, ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» ֆորմալ ներկայությամբ դրանց քվեարկությունն ապահովելը դյուրին կլինի:

Yerevan.Today –ին հասած տվյալներով՝ հունիսի 30-ին՝ չորեքշաբթի օրը,  խորհրդարանը լքող որոշ պատգամավորներ արտահերթ նիստով «կսղացնեն» իրենց վերջին օրինագծերը․ խոսքը ՔՊ ցուցակից դուրս մնացած պատգամավորների մասին է:

Փորձեցինք աղբյուրից պարզել, թե ինչ է հրատապ կարգով այս անգամ բերվելու  ԱԺ օրակարգ, մանավանդ որ նախորդ արտահերթ նիստով բերվող օրինագծերը հիմնականում աղմկահարույց նախագծերն են եղել․ սակայն իմքայլական մեր աղբյուրները խուսափեցին օրակարգից տեղեկություն հայտնել:

Դիմեցինք մյուս խմբկցություններից մի քանի պատգամավորի, սակայն նրանք հայտնեցին, որ այո, իրենց նախազգուշացվել է հունիսի 30-ին սպասվող արտահերթ նիստի մասին։ Օրակարգի մասին ոչինչ չի ասվել, և այն դեռևս հաստատված չէ:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ